«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Դեղամիջոց, որ կարող է կասեցնել կորոնավիրուսի բազմացումը. ավստրալացի գիտնականների բացահայտումը

Դեղամիջոց, որ կարող է կասեցնել կորոնավիրուսի բազմացումը. ավստրալացի գիտնականների բացահայտումը
10.04.2020 | 11:28

«Իվերմեկտին» դեղամիջոցը կարող է կասեցնել կորոնավիրուսի բազմացումը: Այս մասին գրում է Газета-ն՝ հղում անելով Ավստրալիայի Մոնաշի համալսարանի և Մելբուրնի թագավորական հոսպիտալի գիտնականների կատարած հետազոտությանը:
«Դեղամիջոցը 48 ժամում է «իր գործը» կատարում ու չեզոքացնում կորոնավիրուսի բազմացումը: Այն վիրուսային գոյացությունները սպանելու հատկանիշ ունի»,- համոզմունք են հայտնել գիտնականները:


Ուսումնսիրությունը գիտնականները հետևյալ կերպ են կատարել: Դեղամիջոցը վարակված մարդու բջջիներին նրանք ներարկել են վարակվելուց 2 ժամ անց, ինչից 24 ժամ անց վիրուսային ՌՆԹ-ի քանակը մարդու օրգանիզմում նվազած է եղել 93 %-ով, 48 ժամ անց՝ 99- ով:
Նշենք, որ այս պահի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վրակված 1.108.827 մարդ կա: Հիվանդությունից մահացածների թիվը ամբողջ աշխարհում հատել է 90.000-ի շեմը: Ապաքինվածների թիվը 340.586 է:

Դիտվել է՝ 4763

Մեկնաբանություններ